ՄԱԿ-ում Բաքվին և Երևանին զսպվածության կոչ են արել

Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին աճող լարվածությունը ՄԱԿ-ի մտահոգությունն է առաջացնում: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին  ճեպազրույցի ժամանակ հայտարարել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը՝ մեկնաբանելով չորեքշաբթի գիշերը տեղի ունեցած բախումների մասին հաղորդագրությունները։

«Մենք  անհանգստությամբ հետևում ենք Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարված իրավիճակի մասին հաղորդագրություններին, ներառյալ վերջին միջադեպը, որի մասին տեղեկատվություն է ստացվել այսօր։ Չնայած ՄԱԿ-ը չի կարող ստուգել այդ հաղորդագրությունները՝ կոչ ենք անում երկու կողմերին զսպվածություն ցուցաբերել, հրաժարվել գործողություններից, որոնք կարող են հանգեցնել էսկալացիայի և առկա հարցերը լուծել երկխոսության միջոցով», – ասել է Հաքը: