Կոնգրեսի կոմիտեն հավանություն է տվել Ադրբեջանին ԱՄՆ ռազմական աջակցությունը կասեցնող օրինագիծը լիագումար նիստում քվեարկելու նախաձեռնությանը

ԱՄՆ Կոնգրեսի Ընթացակարգերի հարցերով կոմիտեն հավանություն է տվել օրենսդիր Ֆրենկ Փալոնի առաջարկած օրենսդիր բարեփոխումները լիագումար նիստում քվեարկության դնելու նախաձեռնությանը։ Այս մասին հայտնում է 1lurer.am-ը։

Հիշեցնենք, որ Կոնգրեսի Հայկական հանձնախմբի համանախագահն առաջարկել է փոփոխություն մտցնել գալիք տարվա արտաքին ֆինանսական օժանդակությունները կարգավորող 4373 համարի օրինագծում, որով կկասեցվի Ադրբեջանին ամերիկյան ռազմական աջակցութունը։

Նախաձեռնությանը սատարում են կոնգրեսականներ Դևիդ Վալադաոն, Բրեդ Շերմանը, Դայանա Տիտուսը, Գաս Բիլիրակիսը և այլ՝ մոտ 2 տասնյակ օրենսդիրներ։ Կոմիտեում հավանություն ստանալով՝ Փալոնի բարեփոխումն արդեն առաջիկա ժամերին հնարավոր է՝ քվեարկության դրվի նաև Օրենսդիր պալատի լիագումար նիստում։