Մարդիկ իրավունք ունեն իմանալ, ի վերջո, ի՞նչ ֆորմատով Ապագա Կա

Կարծես թե իրադարձությունները զարգանում են՝ ըստ մեր կանխատեսումների։

Ադրբեջանը անում է ամեն ինչ, որ շուտափույթ սկսվի Հայաստանի ինքնիշխան տարածքների զավթման՝ դե յուրե՝ օրինականացման, գործընթացը (դելիմիտացիա և դեմարկացիա)։

Ուշադրություն դարձրեք ադրբեջանցիների այս արտահայտությանը․ «Հայաստանը պետք է ընդունի տարածաշրջանում նոր իրողությունները»։

Հիմա գոնե հասկանո՞ւմ եք ինչ է սպասվում…

Բաքուն Երևանին կոչ է անում՝ սահմանի դելիմիտացիայի շուրջ բանակցություններ սկսել, հայտնում են Ադրբեջանի ԱԳՆ-ից:

«Մենք կոչ ենք անում Հայաստանին ընդունել տարածաշրջանում նոր իրողությունները, դադարեցնել ռազմական սադրանքները և բանակցություններ սկսել սահմանի դելիմիտացիայի շուրջ», – ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Գերատեսչությունում հայտարարել են, որ «Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում պաշտպանել իր տարածքային ամբողջականությունը և վճռականորեն կարձագանքի դրա դեմ ձեռնարկվող ցանկացած քայլերի»:

Հ․Գ․ Իշխանություններին կոչ եմ անում ՝ կտրվեն պաշտոններ մեջ-մեջ անելու գործընթացներից և, ի վերջո, իրազեկել հանրությանը, թե ի՞նչ է իրականում կատարվում։

Մարդիկ իրավունք ունեն իմանալ, ի վերջո, ի՞նչ ֆորմատով Ապագա Կա՛․․․այդ իսկ պատճառով հարցում եմ ուղարկել ԱԳՆ։

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից