Մեկնարկում է «Զիջումներով պատերազմ» ներկայացման երկրորդ սեզոնը (տեսանյութ)
LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է քաղաքական ակտիվիստ Էլիզա Առաքելյանը։
Հաղորդման հյուրի հետ խոսեցինք այսօր Գեղարքունիքի մարզում սահմանային միջադեպի մասին։ ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հյուսիս-արևելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ։ Արդյո՞ք այդ ռեժիմը վերականգնելու դիմաց Հայաստանին նոր զիջումներ չեն պարտադրվելու։ Ի՞նչ նպատակով է Ռուսաստանում բանակցություններից առաջ ադրբեջանը նման ագրեսիա հրահրում։ Հաղորդման հյուրը նշեց, որ այդ բոլոր իրադարձությունները նույնությամբ կրկնում են արցախյան պատերազմի սցենարը և դրան հղում տալով լիիրավ իրավունք կա կասկածելու, որ հիմա էլ Հայաստանի իշխանությունները պայմանավորվածություն են ձեռք բերել ռազմական գործողությունների միջոցով հայ հանրությանը համոզել, որ տարածքային զիջումները արդարացված են։
Խոսեցինք նաև Սյունիքի համայնքապետերի ձերբակալությունների մասին, արդյո՞ք դրանք ևս պլանավորած տարածքային զիջումների սցենարի մի մասը չեն։
Էլիզա Առաքելյանը օրերս է եղել Սյունիքում, շփվել տեղի բնակիչների և ԵԿՄ անդամների հետ և պարզել, որ Սյունիքում վախի մթնոլորտ է տիրում, իշխանության ներկայացուցիչները մարդկանց վախեցրել են խոսելու դեպքում հետապնդումների ենթարկել։
Մանրամասները՝ տեսանյութում