Չկա աղմուկ՝ առանց բարիքի․ աղմուկի շնորհիվ հովիվ է ճարվել

Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը ֆեյաբուքյան իր էջում գրել է․ «Չկա աղմուկ՝ առանց բարիքի

Նախորդ հինգշաբթի մեծ աղմուկ բարձրացավ, երբ ես ասեցի, որ Հայաստանում հովիվների պահանջարկ կա և լրագրողի խնդրանքով կոնկրետ նշեցի Դպրաբակ գյուղի Վրեժ Վարդանյանի մասին, ով երկար ժամանակ չէր կարողանում հովիվ ճարել։

Ուրախությամբ պետք է նշեմ, որ այդ աղմուկի շնորհիվ մի երիտասարդ գնացել է Վրեժի մոտ ու աշխատանքի ընդունվել։

Ես ուրախ եմ, Վրեժն ու հովիվը` ևս»։