Հայաստանին փորձում են պարտադրել ադրբեջանաթուրքական սցենար (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է արևելագետ, տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը։

Հաղորդման հյուրի հետ խոսեցինք Հայաստանի սահմանին լարված վիճակի, ադրբեջանական ագրեսիայի ու կրակոցների մասին։ Ի՞նչ նպատակներ է հետապնդում Բաքուն Հայաստանի սահմանին լարված իրավիճակ ստեղծելով։ Երասխում կրակոցները սանձազերծվեցին Պուտին-Ալիև հանդիպումից առաջ, արդյո՞ք Ադրբեջանը փորձում էր այդկերպ պահանջներ դնել Ռուսաստանի առաջ՝ Հայաստանին պարտադրանքներ ներկայացնելու։ Արմեն Պետրոսյանը չբացառեց Ադրբեջանի այդ քայլը, սակայն դատելով, որ հանդիումից հետո կրակոցներն ավելի աշխուժացան, նա ենթադրեց, որ հավանաբար Ռուսաստանը մերժել է Ալիևին։ Երկրորդ տարբերակը, որն ամենաքիչ հավանականն է, ռուսադրբեջանական պայմանավորվածությունն է։

Խոսեցինք նաև Արցախի խնդրի կարգավորման հեռանկարից, արդյո՞ք ներկա պայմաններում հնարավոր է վերականգնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը և Արցախի խնդիրը վերադարձնել բանակցային սեղան։

Արևելագետը խոսեց նաև Հյուսիսային Կիպրոսի նկատմամբ Թուրքիայի հավակնություններից, Հյուսիսային Կիպրոսը թուրքական պետություն ճանաչելու հավակնություններից։ Այն դեպքում, երբ Արցախի հարցում բոլորովին այլ սկզբունքներով է առաջնորդվում։ Այս դեպքում միջազգային հանրությունը պետք է դատապարտի Թուրքիայի երկակի ստանդարտները և գործուն քայլեր իրականացնի, մինչդեռ հայտարարություններից այն կողմ իրենց վերաբերմունքը չի անցնում։

Մանրամասները՝ տեսանյութում