Երևանում ուժեղացված ծառայություն է. ոստիկանները խուզարկում են մեքենաները

Ոստիկանությունն այս պահին փակել է Երևանից դեպի Աշտարակ ու դեպի Զովունի, ինչպես նաև Արմավիր գնացող ճանապարհներն ու ինչ-որ բան է փնտրում: Այս մասին հայտնում են լրատվամիջոցները։

Օգտատերերը նաև լուսանկարներ են հրապարակում, թե ինչ վիճակ է ճանապարհին:

Ստուգում են բեռնախցիկները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից News.am-ին հայտնեցին, որ Երևանում ուժեղացված ծառայություն է, սակայն հրաժարվեցին ասել պատճառը։