«Հայաստան» դաշինքում ընդգրկված Ալեքսանդր Խաչատուրյանը հրաժարվել է մանդատից

«Հայաստան» դաշինքում ընդգրկված Ալեքսանդր Խաչատուրյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Կենտրոնական Ընտրական Հանձնաժողով է ներկայացվել պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին իր դիմումը։

«Սիրելի հայրենակիցներ,
Կենտրոնական Ընտրական Հանձնաժողով է ներկայացվել պատգամավորական մանդատից հրաժարվելու վերաբերյալ դիմումս։
Ինստիտուցիոնալ ընդդիմության գործունեությունը ենթադրում է ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական աշխատանք։ Ներկա պահին ինձ ավելի շատ տեսնում եմ խորհրդարանից դուրս և կենտրոնանալու եմ հենց արտախորհրդարանական հարթության վրա, քանի որ այնտեղ ևս հսկայական աշխատանքի
կարիք կա։
Գաղափարները շատ են, և բոլորդ դրանց մասին կտեղեկանաք առաջիկայում։
Ամեն ինչ լավ է լինելու»,– ասվում է գրառման մեջ։