Ալիևը հավանաբար ձգտում է դառնալ Հայաստանի վարչապետ (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է հասարակական գործիչ, վերլուծաբան Մհեր Ղուշչյանը։

Հուլիսի 19-ի ուշ երեկոյան և 20-ի գիշերը, մինչև ժամը 02։00, ադրբեջանական զինված ուժերը շարունակել են հրաձգային զինատեսակներից գնդակոծել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը: Մի քանի ժամ տևած ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հայկական կողմից հրազենային վիրավորում է ստացել Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը, որն այդ պահին կազմակերպում էր ադրբեջանցիների գործողությունների հետևանքով տեղանքում բռնկված հրդեհը մարելու աշխատանքները: Ի՞նչ նպատակ է հետապնդում ադրբեջանական կողմի ագրեսիան, եթե հաշվի առնենք մինչ այդ ադրբեջանից հնչող հավակնոտ հայտարարությունները Հայաստանի տարածքներ իրենց «փախստականների» վերադարձի մասին։ Հաղորդման հյուրի հետ խոսեցինք ադրբեջանական կողմի նկրտումների ու քայլերի մասին՝ անդրադառնալով նաև այսօր Մոսկվայում Պուտին-Ալիև հանդիպմանը։

Հնարավո՞ր է նոր պատերազմ սանձազերծվի, այս անգամ Հայաստանի տարածքում։ Հաղորդման հյուրի հետ հիշեցինք, որ մինչև արցախյան պատերազմն Ալիևը նորից Հայաստանին մեղադրում էր ոչ կառուցողական լինելու և բանակցային գործընթացը տապալելու մեջ։ Հիմա էլ մեղադրում է եռակողմ փաստաթղթի պարտավորությունները չկատարելու մեջ։

Մհեր Ղուշչյանի հետ անդրադարձանք ՍԴ-ի որոշմանը ընդդիմության բողոքարկման արդյունքների հիման վրա, սպասելի՞ էր արդյոք բարձր դատարանի որոշումը, արդարացի՞ էր արդյոք, համաձայնեցվա՞ծ էր։

Մանրամասները՝ տեսանյութում