Իրանում 5,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Իրանի հարավում, կիրակի օրը, գրանցվել է 5,3 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտարարեց Եվրոպական- Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բուշեր քաղաքից 103 կմ հյուսիս, որտեղ բնակվում է շուրջ 165 հազար մարդ: Երկրաշարժի օջախը գտնվում է 2 կմ խորության վրա:

Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան: