«Հայաստան» դաշինքը կքննարկի ՍԴ-ի որոշումը եվրոպական դատարանում բողոքարկելու հարցը․ Վարդևանյան

«Հայաստան» դաշինք կքննարկի Սահմանադրական դատարանի` ընտրություններն անվավեր չճանաչելու որոշումը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում բողոքարկելու հարցը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը` անդրադառնալով ՍԴ–ի կայացրած որոշմանը։

Երեկ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը, այսինքն` մերժեց դիմող 4 քաղաքական ուժերի բողոքները ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու առնչությամբ։

«Մեր կողմից ներկայացրած փաստերն ընտրությունների խախտումների վերաբերյալ ակնհայտ էին, սակայն ՍԴ կողմից ընդունած որոշումն առավել քան կանխատեսելի էր մեզ համար։ ՍԴ որոշումը վճռականության պակասի հարցն էր, սակայն դրանից ընտրությունների ընթացքում տեղի ունեցած խախտումները չեն վերանում»,-ասել է Վարդևանյանը։