Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանը կալանավորվեց․ պաշտպան (տեսանյութ)

Դատարանը բավարարել է Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանի կալանավորման միջնորդությունը, ձերբակալությունը համարել է ոչ իրավաչափ: Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց նրա պաշտպանը:

«Առանց որոշման հետ ծանոթանալու էլ հասկանում եմ, որ այն ապօրինի է կայացվել, քանի որ մենք ծանրակշիռ փաստական հանգամանքներ էին ներկայացրել»,- ասաց նա և հավելեց, որ միանշաակ բողոքարկելու են վերաքննիչ դատարանում: