Տաքսու վարորդը վերադարձրել է զոհված զինվորի մոր հեռախոսը, որտեղ եղել են որդու նկարները

Տաքսու վարորդը վերադարձրել է զոհված զինվորի մոր հեռախոսը, որտեղ եղել են որդու նկարները:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ֆեյսբուքյան տեսաուղերձում մայրը խնդրում էր տաքսու վարորդին վերադարձնել հեռախոսը, որտեղ գտնվում են զոհված որդու նկարներն ու տեսանյութերը:

Ավելի ուշ նա հանդես է եկել ևս մեկ տեսաուղերձով, որտեղ նշել է. «Ես այսօր ուրախ լուրով եմ լայվ անում: Շնորհակալ եմ բոլորիցդ: Տաքսու վարորդը երևի խղճով գտնվեց, հեռախոսը վերադարձրել է»: