Հայաստանում պատվաստվել է 111 հազար մարդ․ Առողջապահության նախարարի պաշտոնակատար

Հայաստանում պատվաստվել է 111 հազար մարդ: Այս մասին հուլիսի 15-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:

Նա հիշեցրեց, որ պատվաստումից հետո կարելի է հավելված ներբեռնել հեռախոսում, որը տեղեկատվություն կպարունակի քաղաքացու պատվաստման մասին:

Ըստ նրա՝ մանրամասն տեղեկատվությունն այդ մասին առկա է Հայաստանի առողջապահության նախարարության կայքում: «Եթե հավելվածից հնարավոր չէ օգտվել, քաղաքացիները պոլիկլինիկայում կարող են թղթային տարբերակ վերցնել: Հայաստանը լքելիս պետք է ուշադիր լինել այն երկրի քաղականության նկատմամբ, ուր քաղաքացին մեկնում է: Մեր դեպքում, քաղաքացիները Հայաստան մուտք գործելիս այլընտրանք ունեն՝ կա՛մ պատվաստում, կա՛մ թեստավորում»,- ասաց Ավանեսյանը:

Անդրադառնալով վկայագրերի մասին հարցին՝ պաշտոնյան բացատրեց, որ առողջապահության նախարարությունը լիազորված է պատվաստումների սերտիֆիկատների կազմման, Հայաստանում դրանք ճանաչման եւ վերիֆիկացման հարցում: «Դրանից հետո մենք տեղեկատվությունը փոխանցում ենք մեր գործընկերներին (ԱԳՆ – խմբ.)՝ այլ երկրների հետ փոխճանաչման գործընթացի համար: Սերտիֆիկացման մասին տվյալները փոխանցվել են գործընկերներին»,- եզրափակեց նախարարի պաշտոնակատարը: