Մառախուղի պատճառով կորած 2 զինծառայողի որոնողական աշխատանքները շարունակվում են. ՊՆ

Հայաստանի հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի զինծառայող Արթուր Նալբանդյանի և վարորդ Արամայիս Տոռոզյանի որոնողական աշխատանքները շարունակվում են։ Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։

Նախարարությունից հայտնեցին, որ մառախուղի պատճառով դժվարանում է որոնողական աշխատանքները։

Նշենք, որ այդ հատվածը Սև լճի տարածքում է։

Հիշեցնենք, որ մառախուղի պատճառով երեկվանից կապը կորել է այդ երկու զինծառայողների հետ։

Ռուսական կողմի միջնորդությամբ, Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչների հետ քննարկվում է երկու զինծառայողների՝ ադրբեջանական տարածքում հայտնվելու հավանականությունը։ Հավելենք` Արթուր Նալբանդյանն ու Արամայիս Տոռոզյանը եղել են առանց զենքի։