Ալիևը հանդիպել է Թբիլիսիի քաղաքապետի հետ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Քալաձեին: Ալիևը բավարարություն է հայտնել փաստի առթիվ, որ Թբիլիսին և Բաքուն դարձել են քույր-քաղաքներ, News.am-ի փոխանցմամբ հաղորդում է Ինտերֆաքս-Ադրբեջանը:

Քալաձեն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին «Վրաստանի տարածքային ամբողջականության հարցում աջակցության համար՝ նշելով, որ Վրաստանը սատարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»:

«Երեկ ստորագրվել է շատ կարեւոր փաստաթուղթ եղբայրության մասին (Բաքուն և Թբիլիսին դարձել են քույր-քաղաքներ): Սակայն մենք միշտ ենք եղել եղբայրներ, միշտ սատարել ենք միմյանց: Անձամբ ինձ համար Ադրբեջանը շատ հարազատ երկիր է, ես այստեղ շատ ընկերներ ունեմ: Ես այցելել եմ այստեղ՝ լինելով էներգետիկայի նախարար, և շատ ուրախ եմ կրկին Բաքվում լինելու համար»,-հայտարարել է Քալաձեն: