Հիմա, գոնե հիմա հայաստանյան հասարակության կուրացած ու խլացած հատվածին պարզ կլինի՞, թե իրենից ինչ է ներկայացնում պոռնիկ Եվրոպան

Ռուսաստանը կհաղթարի փորձությունը, իսկ ի՞նչ կլինի Հայաստանում…

 

Այո՛, այն պոռնիկ Եվրոպան, որի վերաբերյալ հայ բանաստեղծ, արձակագիր, բժիշկ Ռուբեն Սևակը դեռ անցյալ դարասկզբին գրել է.

«Եվրո՜պան` այդ դիվանագետ պոռնիկը, ոսկի կցանե, որպեսզի բոզություն հնձե…

Զգո՜ւյշ, զգո՜ւյշ։

Եթե Եվրոպան է, որ կհնչեցնե այլասերումի ահազանգը, մի մոռնաք, որ այդ սարսափելի ախտը ամենեն առաջ մե՛ր ցեղին կսպառնա՝ իբրև հին ցեղի մը։

Ու մենք՝ փոխանակ արմատախիլ ընելու, տգիտո՛րեն կ’ընտրենք է՛ն ախտավարակ ծիլերը ու զիրե՛նք միայն կմշակենք»։

 

Այլասերվածների «իրավունքը» պաշտպանող ՄԻԵԴի որոշումն ընդդեմ Ռուսաստանի, ռուսաստանյան հասարակության, քրիստոնեական արժեհամակարգի

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) օրերս քննել է Ռուսաստանից երեք միասեռ զույգերի բողոքը, որոնց մերժվել է ամուսնության գրանցումը:

Դատարանը միաձայն որոշել է, որ ՌԴ-ում այդ զույգերի հարաբերությունները պաշտոնապես ճանաչելուց հրաժարվելը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքը) խախտում է: ՄԻԵԴ-ը եզրակացրել է, որ Ռուսաստանը պարտավոր է իրավական հիմք ապահովել բողոքողների հարաբերությունների ճանաչման և պաշտպանության համար` համաձայն ներպետական ​​օրենսդրության:

Դատարանը մերժել է Ռուսաստանի կառավարության այն փաստարկը, որ հասարակության շահերն, ընդհանուր առմամբ, կարող են արդարացնել միասեռ զույգերի` իրենց հարաբերությունները պաշտոնապես գրանցելու հնարավորության բացակայությունը: ՄԻԵԴ-ը եզրակացրել է, որ միասեռ զույգերին մերժելով իրենց կարգավիճակի գրանցումը, Ռուսաստանի իշխանությունները դուրս են եկել իրենց տրված հայեցողության ազատության շրջանակից:

Դատարանը որոշել է, որ նույնասեռ միությունների գրանցման առավել հարմար ձևի ընտրությունը մնում է պատասխանող պետության հայեցողությանը: ՄԻԵԴ-ն այսպիսով Ռուսաստանին հանձնարարել է օրինականացնել միասեռ ամուսնական միությունները:

 

Ռուսաստանը նույնպես իր դավաճանները, Արևմուտքի ազդեցության գործակալներն ունի՞

Դե, իհարկե, այդ ո՞ր մի դավաճանը կամ Արևմուտքի ազդեցության գործակալը կխոստովանի, որ ինքն այդպիսին է, կասեն, որ իրենք ունեն իրենց կարծիքն ունենալու և այն ազատորեն արտահայտելու սահմանադրական իրավունք, և օգտվել են իրենց այդ իրավունքից:

2018թ. վերջին ՄԻԵԴ-ի ռուսաստանյան դատավոր Դմիտրի Դեդովը կողմ է արտահայտվել Ռուսաստանի Դաշնությունում միասեռական «զուգընկերային հարաբերությունների» օրինականացմանը: Ստրասբուրգում վերանայվող գործերից մեկի շրջանակում իր արտահայտած պաշտոնական «հատուկ կարծիքում» նա հայտարարել է «տղամարդկանց և կանանց միջև միության սովորական ընկալումից տարբերվող ընտանեկան հարաբերություններ ստեղծելու ռուսների իրավունքի մասին», որը պետք է հարգվի ու պաշտպանվի պետության կողմից:

ՄԻԵԴ-ի դատավորներն ընտրվում են Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի կողմից` այս կազմակերպության յուրաքանչյուր անդամ պետության 3  թեկնածուներից: Նրանք ընտրվում են 9 տարի ժամկետով, չեն կարող վերընտրվել և պետք է մասնակցեն դատարանի աշխատանքներին ոչ թե որպես պետությունների ներկայացուցիչներ, այլ անձամբ, այսինքն` անկախ լինեն իրենց ներկայացրած երկրի դիրքից:

Դմիտրի Դեդովը ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ընտրվել է 2012թ. հոկտեմբերին, և արդեն իսկ պարզ է, որ թեկնածուների ցանկը ներկայացնելիս, Ռուսաստանի համապատասխան շրջանակներում լուրջ սխալ են թույլ տվել` դրանում ընդգրկելով Դեդովին: Բայց հիմա սա չէ էականը, ի վերջո, ՄԻԵԴ-ում Դեդովի պաշտոնավարման ժամկետը մի քանի ամսից լրանում է: Շատ ավելի կարևոր է, թե Ռուսաստանի ղեկավարությունն ինչպե՞ս կարձագանքի միասեռ ամուսնական միություններն օրինականացնելու ՄԻԵԴ-ի պահանջին, այսինքն` կկատարի՞ այն, թե կգնա մերժելու, հակադրվելու ճանապարհով:

 

Ի տարբերություն ՀՀ գերագույն գլխավոր դավաճանի և հակաքրիստոնյայի

Ի տարբերություն ՀՀ գերագույն գլխավոր դավաճանի, որն իր խորքում, էությամբ ու գործով հակաքրիստոնյա է (չխաբնվել եկեղեցի մտնելու և այնտեղ մոմ վառելու ցուցադրական ու կեղծավոր քայլերով, դերասանությամբ), բազմաթիվ հոգևորականների, հայ ազգի, նրա կարևորագույն կառույցի` Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թշնամին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քրիստոնյա է, համենայն դեպս, այդպիսին է տողերիս հեղինակի անձնական տպավորությունը:

Մեզ քաջ հայտնի է նաև Ռուսաստանում, նաև ՌԴ ղեկավար շրջանակներում մեծ հարգանք ու հեղինակություն ունեցող Ռուս ուղղափառ եկեղեցու, Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք, նորին սրբություն Կիրիլ Առաջինի և, ընդհանրապես, Ռուս ուղղափառ եկեղեցու միանշանակ ու սկզբունքային դիրքորոշումը վերոնշյալ հարցում, միասեռ ամուսնություններին նրանց տված գնահատականը` ГРЕХ: Հետևաբար տրամաբանական է ենթադրելը և ակնկալելը, որ Ռուսաստանը ՄԻԵԴ-ի վերոնշյալ որոշումը չի կատարի, այսինքն` որոշումը կքննվի կամ կքննարկվի ՌԴ Սահմանադրական դատարանում, որն իր որոշմամբ կմերժի ՄԻԵԴ որոշման կատարումը` Ռուսաստանի մայր օրենքի` Սահմանադրությանը հակասելու հիմքով, ինչն ակնհայտ և անժխտելի է: Իսկ ի՞նչ կարելի է սպասել դրանից հետո…

 

Եթե Ռուսաստանի դեմ աշխարհաքաղաքական և արժեհամակարգային պատերազմում եկել է պահը

Եթե Եվրոպայի խորհուրդը, ավելի ճիշտ, նրա ետևում կանգնած աշխարհի գլոբալիստական, ջհուդամասոնական ուժերը որոշել են Ռուսաստանի դեմ իրենց աշխարհաքաղաքական և արժեհամակարգային պատերազմի արդեն այս փուլում խզել Եվրոխորհուրդ- Ռուսաստան հարաբերությունները, ստեղծել այնպիսի պայմաններ, որ Ռուսաստանը հրաժարվի ՄԻԵԴ-ի և, ինքնաբերաբար, նաև Եվրոխորհրդի անդամակցությունից (Եվրոխորհրդի անդամը չի կարող ՄԻԵԴ-ի անդամ չլինել), ապա սպասվում է, որ ՄԻԵԴ-ը մոտ ապագայում իր վճռով կտուգանի Ռուսաստանին իր որոշման պահանջը չկատարելու համար, ավելին` կշարունակի տուգանել Ռուսաստանից յուրաքանչյուր նման բողոքի դեպքում:

Կասկած չկա, որ հօգուտ վերոնշյալ միասեռական զույգերի Ռուսաստանին տուգանելու դեպքում, ՄԻԵԴ կդիմեն նաև այլ միասեռական զույգեր: Պետությունից խոշոր գումարներ պոկելու ակնկալիքով, միասեռական զույգեր կարող են ներկայանալ ու ՄԻԵԴ նույնաբնույթ բողոքներով դիմել անգամ նրանք, որոնք այդպիսին չեն: Նույնիսկ ՌԴ պետբյուջեն կարող է խնդիրներ ունենալ` նրանց շարունակաբար տուգանքներ վճարելով:

Վերը նշվածը նկատի ունենալով, Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, կհրաժարվի միասեռական զույգերի ամուսնությունները չգրանցելու համար ՄԻԵԴ-ի առաջին իսկ վճիռների կատարումից ու տուգանքների վճարումից, ի վերջո, կհրաժարվի ՄԻԵԴ-ի և Եվրոխորհրդի` արժեհամակարգային հարցերում իր համար թշնամական, ավելին` մարդու իրավունքների պաշտպանության քողի ներքո քաղաքական գործիքների վերածված և իր ազգային ու պետական շահերի դեմ գործող հիշյալ կազմակերպությունների անդամակցությունից:

Հնարավոր է նաև, որ ՄԻԵԴ-ը ներկա փուլում համակերպվի իր որոշման պահանջը չկատարելու հետ և ՌԴ-ին տուգանելու որոշում չկայացնի, եթե Եվրոխորհուրդը, նրա ետևում կանգնած ուժերը դեռ չեն ցանկանում, որ հիշյալ կազմակերպություններից Ռուսաստանը հեռանա: Իհարկե, հիմա դեռ դժվար է կանխատեսել, թե վերը նշվածներից որ տարբերակով կծավալվեն իրադարձությունները, այդ մասին կիմանանք մոտ ապագայում: Առայժմ հայտնի է միայն այն, որ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների և այլ պատճառներով ծայրաստիճան սրված են Ռուսաստան- Եվրոխորհուրդ հարաբերությունները, դրանք գտնվում են գրեթե զրոյական վիճակում, ինչի մասին համեմատաբար վերջերս հայտարարել է նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Արթուր Հովհաննիսյան