ԱՀ ՄԻՊ-ը Շուշիի մոտակայքում քիչ առաջ արձանագրված հրաձգության դեպքի առթիվ դիմել է լիազոր մարմիններին

ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Շուշիի մոտակայքում քիչ առաջ արձանագրված հրաձգության դեպքի առթիվ կապվել եմ լիազոր մարմինների հետ՝ ճշտելու համար եղելությունը:

Ինձ տեղեկացրեցին, որ արձանագրվել են հրաձգային միջոցներից դեպի օդ կրակոցներ, սակայն թիրախային կրակոցներ չեն եղել: Մեր զինված ուժերը ձեռնարկել են համապատասխան նախազգուշական քայլեր, ինչի արդյունքում ադրբեջանական կողմից կրակոցները դադարել են:

Այս պահին մեր ուսումնասիրության արդյունքներով որևէ հետևանք չի արձանագրվել»: