Սպասվում է Գերմանիայում անօրինական գտնվող Ադրբեջանի քաղաքացիների հերթական զանգվածային արտաքսում

Սպասվում է Գերմանիայում անօրինական գտնվող Ադրբեջանի քաղաքացիների հերթական զանգվածային արտաքսում, News.am-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Report-ը:

Մոտ 30 ադրբեջանցի տեղափոխվել է Մյունխենի օդանավակայանի մոտ ժամանակավոր պահման կենտրոն:

Հետապնդման մեջ է ավելի քան 10 մարդ, որոնց անունները գտնվում են արտաքսման ենթակա անձանց ցուցակում:

Մյունխենի ոստիկանությունն այցելել է բնակարաններ, որտեղ կանգ են առել Ադրբեջանի քաղաքացիները, սակայն չի կարողացել գտնել նրանց: