Սահմանադրական դատարանն ավարտել է ընտրությունների արդյունքները վիճարկող 4 քաղաքական ուժերի հարցուպատասխանի փուլը

Սահմանադրական դատարանն ավարտել է ընտրությունների արդյունքները վիճարկող 4 քաղաքական ուժերի հարցուպատասխանի փուլը:

Հերթը միջնորդությունների քննարկմանն է հասել: Քաղաքական ուժերը հայտնել են, որ պնդում են դրանք: Բարձր դատարանը խորհրդակցական սենյակից վերադառնալով հայտարարել է որոշման մասին։

«Զարթոնքի» միջնորդություններից մեկը՝ ընտրությանը մասնակցած զինվորականների թվի վերաբերյալ, հետաձգվել է։ Մերժվել է ընտրատեղամասերում հոսանքազրկումների հետ կապված միջնորդությունը:

Ինչ վերաբերում է «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների միջնորդություններին, առաջինի դեպքում մի մասը մերժվել է, որոշ կետեր հետաձգվել են, վերջինի դեպքում միջնորդությունը մերժվել է ամբողջությամբ: Բարձր դատարանը նիստը շարունակել է դռնփակ՝ որոշելու գործի դատաքննությունը դռնփակ շարունակելու մասին: