Պուտինի ու Լուկաշենկոյի շտապ հանդիպումը շարունակվում է արդեն ավելի քան 4 ժամ

Ռուսաստանի ու Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ալեքսանտր Լուկաշենկոյի բանակցությունները, որոնք մեկնարկել են ավելի քան 4 ժամ առաջ, դեռ շարունակվում են: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովին:

Հիշեցնենք, որ հանդիպումը կայանում է Սանկտ Պետերբուրգում:

Կայանալիք հանդիպման մասին հայտնի էր դարձել միայն այսօր առավոտյան: