Ֆրանսիան մոբիլիզացված է Հայաստանի կողքին վերջինիս ժառանգության պահպանման և վերականգնման համար

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը այս շաբաթ կազմակերպում է Ժառանգության ազգային ինստիտուտի (ԺԱԻ) հայաստանյան խոշոր հաստատությունների մասնագետների համար առաջին դասընթացը՝ ԺԱԻ-ի տնօրեն Շարլ Պերսոնազի ներկայությամբ: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը՝ նշելով, որ դասընթացը հյուրընկալվում է հայկական հիշատակի պահպանման խորհրդանշական վայր Մատենադարանում:

Այս դասընթացը Ֆրանսիայի և Հայաստանի միջև ժառանգության ոլորտում երկարաժամկետ համագործակցության առաջին փուլն է, որը նպատակ ունի տարածաշրջանային տրամաբանության մաս դառնալ և որը, մասնավորապես, կներառի`

  • հայ մասնագետների համար հինգամյա վերապատրաստման ցիկլ
  • ուսումնական նախագծեր, որոնցում կներգրավվեն ֆրանսիացի և հայ մասնագետներ ու ուսանողներ
  • ժառանգության պահպանման ոլորտի ուսանողների փոխանակում
  • համատեղ թիմի կողմից ֆրանսիական փորձագիտությամբ հայկական ժառանգության խորհրդանշական օբյեկտի վերականգնում:

Հայկական ժառանգությունը մարդկության համընդհանուր ժառանգության մի մասն է: Այս գործողությունների միջոցով Ֆրանսիան կանգնած է Հայաստանի կողքին`ապահովելու դրա պաշտպանությունն ու արժևորումը: