Մխիթար Զաքարյանի ձերբակալումը բողոքարկվել է դատարան, ժամը 14։00-ին ՔԿ-ում պետք է տեղի ունենան քննչական գործողություններ. պաշտպան

Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանի պաշտպան Երեմ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հարգելի լրագրողներ, ներողություն եմ խնդրում աշխատանքային խիստ ծանրաբեռնվածության պատճառով բազմաթիվ հեռախոսազանգերին պատասխանել չկարողանալու համար։

Հայտնում եմ, որ Մխիթար Զաքարյանի՝ խայտառակ ապօրինի ձերբակալումն արդեն բողոքարկվել է դատարան, դեռևս որևէ դատավորի չի մակագրվել, ինչպես նաև ժամը 14։00-ին Մխիթար Զաքարյանին մասնակցությամբ քննչական գործողություններ պետք է տեղի ունենան ՀՀ քննչական կոմիտեի շենքում։

Բոլոր հարցերին կկարողանամ պատասխանել նախքան քննչական կոմիտեի շենք մտնելը։

Շնորհակալություն»։