Ռուս խաղաղապահները ավելի քան 100 ուխտավորի ուղեկցել են Ամարասի և Գանձասարի վանական համալիրներ

Ուխտավորները և Արցախի մյուս բնակիչները ռուսական խաղաղապահ զորախմբի զինվորական անձնակազմի ուղեկցությամբ, այցելել են Ամարասի և Գանձասարի վանական համալիրներ: Այդ մասին տեղեկատվություն է տարածել ՌԴ ՊՆ-ը:

«Այսօր մենք ուղեկցեցինք և ապահովեցինք Ամարասի վանք մեկնող ուխտավորների անվտանգությունը: Ընդհանուր առմամբ, ավելի քան 50 մարդ ենք ուղեկցել»,- ասել է խաղաղապահ զորախմբի սպա Մարկ Եգորչիկը:

Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ 30 քաղաքացու համար տեղական ինքնակառավարման մարմիններից էին տրամադրել ավտոբուսներ, իսկ մնացածը, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ժամանել էին անձնական տրանսպորտով:

«Ստեփանակերտի հավաքի կետից երկրորդ երթուղով ավելի քան 40 հավատացյալի խաղաղապահներն ուղեկցել են Գանձասարի վանական համալիր:

Պատարագից հետո ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները բոլորին ուղեկցել են հետ»,- ասված է հաղորդագրության մեջ: