Հովհաննես Մանուկյանն ազատվել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ Հովհաննես Մանուկյանն ազատվել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Վարչական ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կատարելու է Գագիկ Աբաջյանը։