Մեր միակ դաշնակիցը Ռուսաստանն է, յուրաքանչյուր հակառուսական խոսք Հայաստանի դեմ է (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի հեղինակային «Մենք» հաղորդաշարի հյուրը ակադեմիկոս, պատմագետ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, Երևանի պետական համալսարանի նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանն է։

Ժամանակին երկու հզոր հայերը ՝ Գարեգին Նժդեհն ու Մոնթե Մելքոնյանը մեզ պատգամի պես թողել են հետևյալ կարևոր խոսքերը.

<<Եթե կորցնենք Արցախը, մենք կշրջենք հայ ժողովրդի պատմության վերջին էջը>>.ասել է Մոնթեն:

Իսկ ավելի վաղ Նժդեհը զգուշացրել էր. << Սյունիքը  մեր Հայրենիքի ողնաշարն է, առանց որի Հայաստան գոյություն ունենալ չի կարող>>:

Թուրք-ադրբեջանական  ծրագրերում մշտապես եղել է ու կա Թուրքիայի և Ադրբեջանի, որպես  երկու «եղբայրակից պետությունների», միավորման գաղափարը։ Պատմությունը ցույց է տալիս, որ թուրք-ադրբեջանական տանդեմը առաջանորդվել է  այս գաղափարի իրականացմամբ՝ ունենալով այն  համոզմունքը, որ միավորման խոչընդոտը հայկական սեպն է՝ Սյունիքը:

Թուրքիայի հակահայկական քաղաքականությունը երբեք չի փոփոխվել: Ինչպես մեկ դար առաջ, այսօր էլ Ադրբեջանը՝ Թուրքիայի հետ միասին,  հավակնություններ ունեն Արցախի, Սյունիքի, Տավուշ նկատմամբ։

2020 թ նոյեմբերի 9-ին եռակողմ  հայտարարության ստորագրումից հետո, Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահները սկսեցին բարձրաձայնել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի»  կարևորության մասին: Իսկ Ալիևը, օգտվել Հայաստանի ներկայիս ծնկած վիճակից, հայտարարեց, եթե հայերը չտան  Զանգեզուրը ՝ուժով կվեցնեն:

Փաստորեն, թշնամու մեկդարյա  պատմությունը կրկնվում է:

Ի՞նչ քաղաքականություն է իրականցնում Հայաստանը։

Հարցազրույցը դիտեք տեսանյութում։