Կառավարող կուսակցությունը փորձել է զավթել իշխանությունը․ Արծվիկ Մինասյան

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և այլ պաշտոնյաների կատարած գործողությունները հանցագործություն են։ Այս մասին հուլիսի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը։

Նա նշել է, որ այն տրամաբանությամբ, որով հետապնդվում է բժիշկ Արմեն Չարչյանը, պետք է հարուցվեն հարյուրավոր քրեական գործեր նաև Փաշինյանի ու այլ պաշտոնյաների դեմ, որոնք օգտագործել են իրենց դիրքն ու ստիպել մարդկանց քվեարկել կառավարող կուսակցության օգտին։ «Այդ բոլոր դեպքերի վերաբերյալ մենք տեղեկություններ կներկայացնենք։ Կառավարող կուսակցությունը փորձել է զավթել իշխանությունը»,- ավելացրել է նա։

Մինասյանը հույս է հայտնել, որ Սահմանադրական դատարանը ուժ կգտնի և ճիշտ որոշում կկայացնի։ «Հույս ունենք, որ ՍԴ-ը գործին կներգրավի նաև մի շարք պետական մարմինների ներկայացուցիչների, որոնք պարտավոր էին կանխել խախտումները, բայց չարեցին դա»,- ընդգծել է նա։

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, իր հերթին, հիշեցրել է, որ ընտրությունների ժամանակ տեղի են ունեցել ծավալուն խախտումներ, այդ պատճառով էլ քվեարկության արդյունքները չէին կարող արտացոլել բնակչության վստահության քվեի իրական պատկերը։