Չհամարձակվե՛ք արցախցիներին վարկաբեկել և ատելություն սերմանել (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է հասարակական-քաղաքական գործիչ Լուսինե Հարոյանը։

Հայ ռազմագերիների ևս մեկ խումբ օրերս վերադարձավ Բաքվից՝ Արցախի խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովի ուղեկցությամբ։ Հայ գերիների վերադարձի դիմաց հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել Վարանդայի (Ֆիզուլի) և Կովսականի (Զանգելանի) ականապատ դաշտերի քարտեզները։ Դրանք այն շրջաններից են, որոնք անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Լուսինե Հարոյանի հետ անդրադարձանք Հայաստանի կողմից քարտեզների վերադարձի խնդրին այն դեպքում, երբ եռակողմ հայտարարությամբ նման պարտավորություն չի ստանձնել։

Անդրադարձանք նաև գերիներին վերադարձնելու ՀՀ իշխանությունների անկարողությանը։ Լուսինե Հարոյանն ասաց, որ Հայաստանն այլևս ինքնիշխան պետություն չէ և իր փոխարեն որոշումներ են կայացնում այլ պետություններ։

Հաղորդման հյուրի հետ խոսեցինք նաև արցախցիների նկատմամբ ատելություն սերմանող հայտարարություններ տարածելուց և հայաստանցիներին ու արցախցիներին միտումնավոր պառակտելուց։

Մանրամասները՝ տեսանյութում