Թբիլիսիում սեռական փոքրամասնությունների հակառակորդները փակել են Ռուսթավելի պողոտան

Թբիլիսիում սեռական փոքրամասնությունների հակառակորդները փակել են Ռուսթավելու կենտրոնական պողոտան։ Նրանք հակաակցիաներ են իրականացնում՝ այսօր երեկոյան նախատեսված «Արժանապատվության երթի» դեմ՝ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Նշվում է, որ ի սկզբանե կոնտր-ակցիայի մասնակիցները հավաքվել են պողոտայում գտնվող տաճարի առջև, իսկ հետո տեղափոխվել Վրաստանի խորհրդարանի դիմացի հրապարակ և սկսել ապամոնտաժել այնտեղ տեղադրված ընդդիմադիրների վրանները: Նրանք դա բացատրել են նրանով, որ այսօր հենց իրենք պետք է խոսեն խորհրդարանի շենքի դիմաց:

Տեղում կենտրոնացվել են պարեկային ոստիկանության բրիգադները։ Պողոտայում մեքենաների երթևեկությունը կաթվածահար է:

Ապա, 1-ին ալիքի տեղեկացմամբ, ցուցարարները ներխուժել են Թբիլիսիի Ախվլեդիանի փողոցում գտնվող «Թբիլիսի փրայդի» գրասենյակ: Նրանք գրասենյակ են մտել պատշգամբից, և հանել ԼԳԲՏ+ համայնքի դրոշները, պատռել են դրանք և նետել պատշգամբից ու այրել:

Իրավապահները նրանց թույլ չեն տվել դռնից մուտք գործել գրասենյակ, նրանք բարձրացել են պատով և այդպիսով կարողացել մուտք գործել գրասենյակ: Նրանք պատշգամբում կախել են Վրաստանի դրոշը:

Կառավարության նիստում Վրաստանի վարչապետ, Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ աննպատակահարմար է գտնում երթի անցկացումը։ Ես ոչնպատակահարմար եմ համարում այսօր հայտարարված «Արժանապատվության երթի» անցկացումը»,- ասել է նա՝ նշելով, որ հանրահավաքի անցկացումն անընդունելի է բնակչության մեծամասնության համար:

Հանրահավաքի անցկացումը նախատեսված էր այսօր՝ ժամը Երևանի ժամանակով 18:00-ին: