Պետության բռնաբարման օրը՝ հուլիսի 5

Երբ խոսվում է Հայաստանում կլանաօլիգարխիկ համակարգի, պետական ինստիտուտների այլասերման, ընտրակեղծիքների, իշխանության ու բիզնեսի սերտաճման և այլ բացասական երևույթների մասին, ապա այդ ամենի հիմքում 1995-ի հուլիսի 5–ին կեղծիքներով պարտադրված սահմանադրությունն է։

Ուշագրավ է, որ մինչև հիմա հուլիսի 5–ը ՀՀ պետական տոների ցանկում է մնացել։ Օրացույցում կարմիրով նշված այդ օրը սև օրեր, ամիսներ ու տարիներ ապահովեց մեր երկրի համար, բայց մնաց տոնական։

Հուլիսի 5–ը տոն է, որը մեզ հետ չէ։ Դա միայն օրվա իշխանության համար է տոն։

Ներկա իշխանությունները հուլիսի 5–ի սահմանադրության հիմնադիրների արտադրական թափոնն են կամ էլ՝ մետաստազը։ Շատ խորհրդանշական է, որ ընտրակեղծիքների հիմնադիր–մենեջերն այսօր դատական համակարգում զբաղեցնում է առանցքային պաշտոն։ «Օրենքի և իրավունքի դիկտատուրան» հենց գլխավոր ընտրակեղծարարով պետք է իրականացվի․․․

Հայաստանին նոր Սահմանադրություն է պետք, պետական կառավարման այլ համակարգ, նոր գաղափարներ, օրը տոնի վերածելու նոր մթնոլորտ։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից