Հայկական աստղագիտական արժեքները կներկայացվեն ՄԱՄ՝ «Նշանավոր աստղագիտական ժառանգության» ցանկում ընդգրկելու համար

Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) գլխավոր քարտուղար Թերեզա Լագոն (Պորտուգալիա) տեղեկացրել է, որ հայտնի են դարձել ՄԱՄ բաժանմունքների և հանձնաժողովների նոր կազմերը, որոնք աշխատելու են 2021-2024թթ․։

Բյուրականի աստղադիտարանից հայտնում են, որ C4 հանձնաժողովի («Համաշխարհային ժառանգությունը և աստղագիտությունը») կազմում վերընտրվել է Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) տնօրեն Արեգ Միքայելյանը։

Ներկայումս այդ հանձնաժողովը մշակում է «Նշանավոր աստղագիտական ժառանգություն» ցանկը, որի մեջ ընդգրկելու են առավել մեծ արժեք ներկայացնող աստղագիտական կառույցները, սարքերը, ինչպես նաև ոչ նյութական ժառանգությունը։ Ըստ մտահղացման՝ այդ ցանկը ծառայելու է ՅՈՒՆԵՍԿՕ-ի արժեքների թեկնածուներ ներկայացնելու համար։

Հայաստանի կողմից ներկայացվելիք ցանկը մշակվում է ԲԱ կողմից և իր մեջ ներառելու է հայկական հնագույն օրացույցը և ժամանակագրությունը, աստղագիտական բովանդակության հայկական ժայռապատկերները, Զորաց Քարեր (Քարահունջ) հնագույն աստղադիտարան-հուշարձանը, Մեծամորի բլրի աստղագիտական հարթակը, Անանիա Շիրակացու աստղագիտական ժառանգությունը և Բյուրականի աստղադիտարանի ճարտարապետական համալիրը