Իզուր չէ, որ Բաքվի բռնապետի պաշտոնական պատմագրության համար մեր տարածաշրջանի ժողովրդագրական պատկերը սկսվում է միայն մոտ 200 տարի առաջվանից

Այսօր առիթ ունեցա կարճ ճանաչողական այցելություն իրականացնել Գեղարքունիքի մարզի Դպրաբակ գյուղի մոտակայքի թյուրքական գերեզմանոց։

Մոտ 4 տասնյակ արաբատառ տապանաքարերից ինձ հանդիպած ամենահինը թվագրված էր լուսնային հիջրայի 1281թ.-ով, որը համապատասխանում է 1864/65թթ.-ին։

Մինչդեռ նույն Դպրաբակի տարածքի հին գյուղատեղիում կան 12-13-րդ դարերի խաչքարեր։

Իզուր չէ, որ Բաքվի բռնապետի պաշտոնական պատմագրության համար մեր տարածաշրջանի ժողովրդագրական պատկերը սկսվում է միայն մոտ 200 տարի առաջվանից։

#հավերժականՀայաստանը

Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից