2021-ի հունիսի 20-ը՝ կապիտուլյանտի հանդեպ թուրքերի և թրքացածների սիրո ու հավատարմության օր

Ի տարբերություն հունիսի 18-ին հարևան Իրանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների, Հայաստանում հունիսի 20-ին տեղի ունեցավ զանգվածային, նախապես ծրագրված համակարգային ընտրակեղծիք: Բավական է պարզապես հիշել, թե Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և ցածր մակարդակի ընտրական հանձնաժողովների աշխատակիցները ինչ քվեաթերթիկներ են «մատուցել» մեզ՝ հասարակ ընտրողներիս, պարզագույն թղթի կտորներ, ցանկության դեպքում դրանցից կարելի էր միլիարդներով տպել: Եվ այն փաստը, որ բոլոր մեծ քաղաքներում ու մայրաքաղաքի որոշ ընտրատեղամասերում 5-15 րոպե հոսանքազրկումներ են եղել հենց ձայների հաշվարկի ժամանակ, արդեն իսկ խոսուն է: Այն, ինչ չեն արել տեղական ընտրական հանձնաժողովները, Մուկուչյանը լրացրել է: Ես երբեք չեմ հավատա, որ արդեն, ըստ էության, վաճառված Շուռնուխ գյուղում (Սյունիք) այն մարդիկ, ովքեր կորցրել են իրենց հողերն ու տները՝ երևանյան խաբեբաների դավաճանության պատճառով, ձայների 50%-ը տվել են կապիտուլյանտ Փաշինյանի օգտին:

«Հայաստան» դաշինքի հայտարարությունը շատերն են կարդացել. այն սպառիչ է, մենք այն չենք վերարտադրելու: Այս դաշինքի անդամ Վահե Հակոբյանն արդեն ասել է ամեն ինչ. «Ամեն ինչ արել են՝ սպառնալով, վախեցնելով, խոստումներ տալով, պաշտոններ բաժանելով: Զինվորականներին են բերել Սյունիք՝ Նիկոլ Փաշինյանի օգտին քվեարկելու համար: Շուռնուխում 9 հոգի է կողմ քվեարկել Նիկոլին… »: Պարոն Հակոբյան, բայց ձեզ բոլորիդ նախապես զգուշացրել են, որ ընտրակեղծիքներ են լինելու: Այս տողերի հեղինակն անձամբ, 2021 թվականի ձմռանից ի վեր, բազմիցս խոսել է այս տարբերակի մասին մամուլի ասուլիսներում, հարցազրույցներում, բազմաթիվ վերլուծական նյութերում: Լսել ու կարդալ չգիտե՞ք, թե մոռացել եք: Համոզված էի, որ եթե նույնիսկ ընտրությունները անցկացվեն, ոչ ոք չէր կարողանա կանխել զանգվածային կեղծիքները, հաշվի առնելով, որ թուրքերի գործակալ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանի հավատարիմ «աշակերտն» է: Իսկ թե ինչպես են ՀՀՇ-ն ու Տեր-Պետրոսյանը կեղծել 1995-ի հուլիսի 5-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեն, ես անձամբ հիշեցնում եմ ամբողջ Հայաստանին դեռ 1996 թվականից: Բանն այն է, որ այն ժամանակ «Ռեսպուբլիկա Արմենիա» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր Արմեն Խանբաբյանի աշխատասենյակում Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Խաչատուր (Խաչիկ) Բեզիրջյանը, իմ ներկայությամբ, անձամբ խոստովանել է, որ հանրաքվեն կեղծվել է, և, ըստ էության, ՀՀ քաղաքացիներն այն ժամանակ՝ «Լևոնի սահմանադրությանը» դեմ էին քվեարկել: Ես ձայնագրություն չունեմ. դժվար ժամանակներ էին, ոչ ոք ինձ ձայնագրիչ չէր տվել, ուստի անիմաստ կլիներ ինձ «հարցնելը», թե «ինչո՞ւ չդիմեցի իրավապահ մարմիններին»:

Զարմանալ պետք չէ, Վահե Հակոբյան: Զարմանալ պետք չէ, «Հայաստան» դաշինք: Եվ դուք ոչ մեկին չեք վախեցրել Սահմանադրական դատարան դիմելու ձեր «սպառնալիքով»: Հիշո՞ւմ եք, ինչպես 1996-ի նախագահական ընտրություններից հետո ՀՀՇ-ը և Տեր-Պետրոսյանը Վազգեն Մանուկյանի հայցով «գործը շահեցին» Սահմանադրական դատարանում: Այդպես կլինի նաև ձեր հայցադիմումի դեպքում: Եվ 1997 թվականից հետո, ինչպես բոլորս հիշում ենք, պարոն Մանուկյանը «լռել է» մինչև 1998 թվականը, երբ մի խումբ հայրենասերներ «խաղաղ ուժային ճանապարհով» վերջապես «համոզեցին» Տեր-Պետրոսյանին գնալ «կամավոր հրաժարականի», իսկ ՀՀՇ-ը՝ դուրս գալ քաղաքական ասպարեզից:

2021-ի հունիսի 20-ին Հայաստանը հսկայական «ցատկ» կատարեց դեպի շուտափույթ թուրքական վիլայեթ դառնալը, կամ նույնիսկ ավելի վատ` Թուրքիայի «կովկաս-թաթարական վիլայեթ»-ի կազմում ինչ-որ մի «սանջակ»: Սա այն է, ինչի օգտին դուք քվեարկել եք, թուրքերի և կապիտուլյանտ Փաշինյանի սիրահարներ: Դուք արդեն փախչում եք մեր երկրից. փախել եք Հայաստանից նույնիսկ ընտրություններից առաջ, անցած 8 ամիսների ընթացքում, հաղորդվել է 80 հազար արտագաղթածների մասին: Իսկ հիմա էլ ավելի ակտիվ կփախչեք. չէ՞ որ դուք գիտեք, որ այստեղ (Հայաստանում) կեղտոտել և կեղտոտվել եք,  ինքներդ էլ չեք ուզում ապրել կեղտի, ցեխի մեջ: Հայոց պետականության ավարտը հաշված ժամանակի հարցն է: Արմատներով լինելով վանեցի՝ ես անկեղծորեն անիծում եմ ժամանակակից Հայաստանի թուրքերին և թրքացածներին, և թող Ալլահը պատժի ձեզ բոլորիդ: Դուք «Աստված» բառի, Հիսուս Քրիստոսի անվան վրա որևէ իրավունք չունեք…

Սերգեյ Շաքարյանց