Ընտրությունների վերահսկման կոմիտեն խախտումների վերաբերյալ ստացել է 100-ից ավելի ահազանգեր

Ընտրությունների վերահսկման կոմիտեն ժամը 12։00-ի դրությամբ ստացել է 100-ից ավել ահազանգեր, որոնցից ամենակարևոր ու համակարգային խախտումները հանգում են հետևյալին՝

1) ակնհայտ անհիմն խուզարկություններ և ձերբակալություններ ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակներում՝ Սիսիանում և Սյունիքի այլ քաղաքներում

2) վարչական ռեսուրսի ներգրավմամբ մեծածավալ հակաքարոզչություն ընդդիմադիր ուժի նկատմամբ

3) քաղաքացիների և հատկապես զինծառայողների ուղղորդված ու բաց քվեարկություն «Քաղաքացիական պայմանագրի» համար

4) խնդիրներ ընդդիմադիր ուժերի քվեաթերթիկների հետ: