Հայկ Սարգսյանի՝ «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկների լուսանկարի հրապարակման փաստի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում․ tert.am

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու Հայկ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում քվեաթերթիկների լուսանկարներ է հրապարակել, որին կից գրել է՝ «Մերժվածները»:

Լուսանկարում երևում են «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկները, որոնք գցված էին քվեախցիկում:

Իրավաբան Ռաֆայել Իշխանյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ այդ արարքը կարող է դիտվել որպես հակաքարոզչություն, որը նույնպես համարվում է քարոզչություն:

Հիշեցնենք, որ քվեարկության նախորդող ու հենց քվեարկության օրը ցանկացած տեսակի քարոզչություն անելը արգելվում է օրենքով:

Ոստիկանությունից հայտնում են՝ փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։