Ուսադիր կրող մարդու համար «պատիվ ունեմ» բառակապակցությունը զուտ խոսքեր չեն․ Արթուր Վանեցյան

Ուսադիր կրող մարդու համար «պատիվ ունեմ» բառակապակցությունը զուտ խոսքեր չեն: Դա սպաների, զինվորականների, առհասարակ, համազգեստ հագնող մարդկանց համար ապրելակերպ է։ Այսօր՝ հունիսի 16-ին, Կոտայքի մարզում «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական հանդիպման ժամանակ ասել է դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը։