Մի ամիս է` Թուրքիայում իշխանության, Ադրբեջանի հետ հարաբերությունների վերաբերյալ բազմաթիվ մանրամասներ է հայտնում Սեդաթ Փեքեր անունով հայտնի հանցագործը

Մի ամիս է` Թուրքիայում իշխանության, Ադրբեջանի հետ հարաբերությունների վերաբերյալ բազմաթիվ մանրամասներ է հայտնում Սեդաթ Փեքեր անունով հայտնի հանցագործը, իսկ Արցախի օկուպացված տարածքում թուրքական խոշորագույն հոլդինգները ստացել են հանքաարդյունաբերության լիցենզիաներ:

Այս օրերին, ինչպես նաև վերջին ամիսներին Թուրքիայում, Ադրբեջանում և Մերձավոր Արևելքում ընդհանրապես այնքան կարևոր իրադարձություններ են տեղի ունենում, որոնց հետևելը և համապատասխան քաղաքականություն մշակելն ու իրականացնելը պարտադիր է, եթե մենք ուզում ենք Հայաատանը նորից ինքնիշխան պետություն դարձնել:

Դրան պետք է լծվեին պետական համապատասխան ինստիտուտները, գիտակրթական կառույցները, մանսագիտական շրջանակները:

Փոխարենը, մենք բոլորս պայքարում ենք Հայաստանը կապիտուլիացիայի հասցրած ու որևէ արժեք չստեղծած քաղաքական ուժի դեմ, որպեսզի կարողանանք նորից մտածել ու աշխատել վերոնշյալ ավելի բարդ ու լուրջ խնդիրների ուղղությամբ:

Հոգնեցուցիչ ու հիասթափեցնող փուլ է, բայց պետք է պայքարել, որպեսզի ամեն մեկս մեր գործով մեր երկրում զբաղվելու հնարավորություն ստանանք:

 

Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան էջից։