Հուսամ տեղական իշխանությունները կօգնեն, որպեսզի այս ընտանիքը կարողանա փոքրիշատե պատշաճ կերպով կազմակերպել հայրենիքի համար զոհված զավակի հուղարկավորությունը…

Այս օրերին միաժամանակ մի քանի զոհված զինվորների թաղման արարողություն տեղի ունեցավ Շիրակի մարզում, այդ թվում Գյումրիում…

Գերեզմանոցից այս պահին այցելեցինք ծայրահեղ աղքատ մի ընտանիքի բնակարան, ուր դրված էր իրենց 19-ամյա զինվոր որդու աճյունը… Թաղման արարողությունը մի քանի օրից է լինելու, սպասում են ստանան մահվան վկայականը, որպեսզի թույլատրեն հանրապետության հոգեբուժարաններից մեկում գտնվող իրենց մյուս որդուն մասնակցել եղբոր թաղմանը… Ահա այսպիսի բաներ:

Հուսամ տեղական իշխանությունները կօգնեն, որպեսզի այս ընտանիքը կարողանա փոքրիշատե պատշաճ կերպով կազմակերպել հայրենիքի համար զոհված զավակի հուղարկավորությունը…

 

Վահան Թումասյանի ֆեյսբուքյան էջից։