Սերժ Սարգսյանը Գեղարքունիքում հանդիպումների ավարտից հետո այցելել է Գավառի Սբ. Աստվածածին եկեղեցի, մոմ վառել (լուսանկարներ)

ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» դաշինքի թիմակիցների հետ ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Գեղարքունիքում նախընտրական հանդիպումների ավարտից հետո այցելել է Գավառի Սբ. Աստվածածին եկեղեցի, մոմ վառել և աղոթել մեր Հայրենիքի արժանապատիվ խաղաղության, գերիների շուտափույթ վերադարձի և Հայաստանի ու Արցախի անվտանգ և հզոր ապագայի համար: այս մասին հայտնում են ՀՀ երրորդ նախագահի ֆեյսբուքյան պաշտոնական էջում, որտեղ նաեւ լուսանկարներ են հրապարակվել: