Պարտվածի հոգեբանությունից հաղթողի հոգեբանությանն անցնելու շանս

Ես առհասարակ վերապահումով եմ մոտենում սոցիոլոգիական հարցումներին` հաշվի առնելով մեթոդաբանությունների տարբերությունը, այլ հանգամանքներ ու հատկապես քաղաքական կոնտեքստը: Բայց դրանք նաև մոտարկված իրականություն են արտացոլում:

Այսօր, իշխանությունների կողմից վստահություն վայելող կազմակերպությունն ազդարարեց նիկոլի պարտությունը: Ֆանտաստիկ անկումը, անդառնալի պարտությունը:

Ազդարարեց նաև հաղթողի անունը: Ռ. Քոչարյան ու նրա գլխավորած դաշինքը: Հաղթանակած մարդը սկսում է հաղթանակի թափանիվի ընթացքը, որտեղ Հայաստանն է շահելու:

Սրանք մեզ սովորեցնում էին պարտված, խեղճացած, նվաստացած ապրել, ինչպիսին ինքը պարտվածն էր:

Բայց մեզ հիմա առաջարկում են հաղթելու ու արժանապատիվ ապրելու բանաձև: Մասնակից դարձեք հաղթանակին: Ձեզնից յուրաքանչյուրը կարող է ու պիտի ծառայի պետության հաղթանակին, ուժեղ Հայաստանի կերտմանը:

#Դեպի_ուժեղ_Հայաստան

Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից