Ապագան կգա, ու այսօրվա մանկահասակ դպրոցականները հաստատ Ձեզ չեն ների

Ինչպես կարելի է հավատալ այն դպրոցների տված գիտելիքներին, որ ցածր դասարանների՝ չապականված հոգով երեխաներին, որ դեռ ճերմակ ժապավեն են կապում ու ճերմակ աշակերտական գոգնոցներ կրում, տանել փողոց ու ստիպել, որ ծափ տան ու գոռան՝ նիկոլ վարչապետ։

Երկրի հիմքի քարերը նորից սխալ եք դնում պարոնայք ու գոռում՝ ապագա կա։

Սա արդեն՝ դպրոցի տնօրենի ու իրենց ստանալիք գումարներին հպատակ ուսուցիչներին.

Ապագան կգա, ու այսօրվա մանկահասակ դպրոցականները հաստատ Ձեզ չեն ների, որ ուսուցչի՝ Ձեր ստանալիք աշխատավարձերի համար իրենց մանրել եք։

Գրող Գայանե Փայտյանի ֆեյսբուքյան էջից