Նիկոլ Փաշինյանը մինչև այսօր էլ չի հասկացել Ղարաբաղի հարցը․ Լևոն Տեր-Պետրոսյան

Արցախի կարգավորման խնդրին փորձագիտական մակարդակով տիրապետում էր մի քանի մարդ՝ ես, Ռոբերտ Քոչարյանը, Արկադի Ղուկասյանը, այդ ժամանակվա արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, Վազգեն Սարգսյանը։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

«Հիմա սկի երեք հոգի էլ չի տիրապետում դրան»,– ասաց նա՝ անդրադառնալով հարցին, թե իր հետ Նիկոլ Փաշինյանը ճանապարհ է անցել, սակայն չի տիրապետում Ղարաբաղի խնդրին։

«Կողքին լինելը, միասին ճանապարհ անցնելը ոչինչ չի նշանակում, ամեն մարդ իր գործն ուներ, ականջի ծայրով գիտեին ինչ-որ բաներ։ Նիկոլ Փաշինյանը մինչև այսօր էլ չի հասկացել այդ Ղարաբաղի հարցը, հիմա էլ հինգ հոգի կա, որ գիտեն։ Իմանալու համար ես պետք է իմանամ Պուտինի, Ամերիկայի մտադրությունները, ես հիմա մասնավոր անձ եմ, ինձ ոչ մեկը չի ասում, ասում են Նիկոլ Փաշինյանին, այդ մարդն էլ չի հասկանում»,–ասաց նա։