ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի լիազորությունները դադարեցվում են

Դատարանը մերժել է ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի վերաքննիչ բողոքը և անփոփոխ է թողել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը: Այս մասին հայտնում է «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը՝ նշելով, որ սա նշանակում է, որ Գևորգյան Գեղամի լիազորությունները ԵՊՀ ռեկտորի ժ.պ.-ի պաշտոնում դադարեցվում են:

«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի համաձայն՝ դատարան հայցադիմում էր ներկայացրել հենց Կ. Հեքիմյանը: Նա 2020 թ. մայիսի 11-ին 11.05.2020թ. հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի, երրորդ անձ՝ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի՝ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 30.05.2019 թ. թիվ 43 որոշումն անվավեր ճանաչելու և ԵՊՀ ռեկտորի ժ/պ լիազորությունները դադարեցնելու պահանջների մասին: