Թողեք՝ թող խոսի, որ ով էլ դրան իր ողջ էությամբ դեռ չի իմանում՝ ճանաչի

Թողեք՝ թող խոսի, որ ով էլ դրան իր ողջ էությամբ դեռ չի իմանում՝ ճանաչի։

Թե բա զինվորներին կոնֆետներ են շպրտել, գերիները, ոչինչ, մի քիչ էլ կսպասեն։

Կապիտուլյանտի բառապաշարը մատնում է այն ամենի մասին, ինչը նա իրականում մտածում է մեր զինվորի, մարդու, հայի մասին։

Նրա աչքերում մեր գերիները, զինվորները մարդիկ են, ովքեր նույնիսկ իրենց մահով կամ տանջանքներով պետք է ծառայեն սրանց քմահաճույքներին։

Այս անբարոյական ձևակերպումների մասին շատ բան կարելի է ասել՝ ամենածանր մեղադրանքներով և հայհոյանքներով, բայց միայն ասելով ոչինչ չի փոխվի։

Սրանց հանդուրժելու ժամանակը վաղուց է անցել, իսկ նրանց հեռացնելու «ճակատամարտին» հաշված օրեր են մնացել։

Կատարեք սրանց հեռացնելու և երկրին ապրելու շանս բերելու ձեր վճռական քայլը։

#Պատիվունեմ

Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից