Այսքան ապազգային ու դավաճան դեմք որտեղի՞ց մեր էս մի թիքա երկրում

Նայելով կապիտուլյանտի քարոզարշավի մեկնարկը և ԴՐԱ աջակիցներին ինձ մոտ հարց ծագեց, լավ այսքան ապազգային ու դավաճան դեմք որտեղի՞ց մեր էս մի թիքա երկրում:

Հասկանում եք, երբ հասարակության և ամբոխի տգետները կապիտուլյանտի գլխավորությամբ հավաքվում են իրար գլխի, դա վերածվում է լրբության: Եվ երբ մտնում ես վիրտուալ (սոց. ցանցեր) տիրույթ, այս անմիտ հիստերիկան, այս փոխադարձ վիրավորանքները միայն մի բան են մատնանշում` այս հասարակությունը ոչ թե կործանված է, որովհետև կործանվելու համար գոնե պետք է գոյություն ունենալ, այլ նման բան այս երկրում գոյություն չունի: Լավ, ո՞նց են մարդիկ կարողանում լսել այդ հոգեվարքի մեջ գտնվող խելագար արարածին, կամ ո՞նց են ապրում այս աղբի մեջ, ո՞նց են գիշերը հանգիստ քնում, երբ մեր ՀԱՅՐԵՆԻՔԸ այս վիճակում է, ու ԴՐԱՆՑ բերանից միայն աղբ է թափվում…: Պարզ է, որ ամեն ինչի համար մեղավոր և պատասխանատու են ներկա իշխանությունները դավաճան կապիտուլյանտի գլխավորությամբ, բայց հենց «հասարակության» մեջ գերիշխող սովորույթներն են ձևավորում իշխանական հակումներն ու ձգտումները…

Հունիսի 20-ին կամ մենք վերջ ենք դնում այս արատավոր երևույթներին, կամ մենք ՀԱՅՐԵՆԻՔ ունենալու իրավունք չունենք: Մեր փրկությունը Ազգային պետություն ունենալն է, ու դրան այլընտրանք չկա և վերջ:

Հ.Գ. անհրաժեշտ է… հասարակության տականքներին թույլ չտալ գլուխ բարձրացնել:

Անդրկովկասի ներքին գործերի մինիստրին, 1918թ.:

…շարունակ էնպես է թվում, թե որտեղ որ է՝ մեր աշխարհքը տակն ու վրա է լինելու: Ոնց որ մի լցրած խախուտ թվանք ըլի մի խամ մարդու ձեռքի, որ սպասում ես, թե հրես որտեղ որ է կտրաքի ու…

Հ. Թումանյան

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից