Էդ նկարը եղել է Տանզանիայում, եթե ավտոգրաֆ է ուզում, հունիսի 21-ին կտամ․ Քոչարյանը՝ Փաշինյանին

ՀՀ 2-րդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի տարածած նկարին, ասել է․

«Դա եղել է Տանզանիայում։ Եղել եմ մի շատ-շատ համաշխարհային ունուն ունեցող մարդու հրավերով՝ նախագահությունից հետո, իր ընտանիքն էր հրավիրել, իր ընտանիքի հետ անց եմ կացրել այնտեղ մեկ շաբաթ։ Եվ ասեմ, որ այս վերջին մոտ 10 տարիների ընթացքում շատ և շատ նման կարգի անուն ունեցող, մեծ հաջողությունների հասած մարդկանց հետ շփման շատ մեծ մակերես ունեմ։ Որսի մի անգամ է եղել։ Տարբեր տեղերում հանդիպում ենք, ես եմ հրավիրում, իրենք են գալիս։

Եվ այդ շփումը ինձ հնարավորություն է տալու շատ լուրջ ներդրումային հոսքեր ապահովել Հայաստան, որովհետև անձնական վստահությունը նման կարգի մարդկանց հետ չափազանց կարևոր է։ Պետք է վստահել և՛ երկրին, և՛ երկրի առաջին դեմքին։ Բոլորը գիտեն, որ որսն իմ հոբբիներից է։ Բայց Հայաստանում էդ որսը կարող է լորի որս լինի, կաքավի որս լինի, իմ հոբբին է, երբեք չեմ էլ թաքցրել։ Հայաստանի որսմիության անդամ եմ, գրքույկը ունեմ նաև որսորդական զենք ունեմ իմ վրա գրանցված, օրինական։ Բնությունը շատ եմ սիրում, հարգում և դրա համար սոզոնից դուրս որևէ տեղ որս չեմ արել, որևէ անօրինական բան չեմ արել։ Հիմա եթե ավտոգրաֆ է ուզում, կարող եմ մակագրել, ամսի 21-ին ավտոգրաֆ կտամ»։

Հիշեցնենք, որ Արարատի մարզի Հովտաշատ համայնքում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններին չի պատասխանում ընտրական պրոցեսը չանլրջացնելու համար։

«Եթե նշած անձի ասածներին անդրադառնամ, մեր ընտրական պրոցեսը կանլրջանա։ Վերջերս հայտարարություն է հնչել ձեզ հատնի անձի կողմից։ Ասել է, որ բարձրաստիճան պաշտոնին հավակնող մարդիկ պետք է ենթարկվեն հոգեբուժական փորձաքննության։ Եվ դա ասում է այս մարդը։ Ասում է այս մարդը, ով մասնագիտացած է սատկած առյուծ քշելու մեջ։