Նիկոլական Գոմեշ Մարատը Վարդենիսում պոկում է «Հայաստան» դաշինքի շտաբի պաստառը․ Yerkir.am

Yerkir.am-ը գրում է․ «Հայաստան» դաշինքի Վարդենիսի գրասենյակից Yerkir.am-ին են ուղարկել տեսանկարահանող սարքի տեսագրությունը, որտեղ երևում է, թե ինչպես է քաղաքացին կանգնեցնում մեքենան «Հայաստան» դաշինքի Վարդենիսի շտաբի դիմաց, իջնում մեքենայից, պոկում «Հայաստան» դաշինքի նախընտրական պաստառը, այն վերցնում իր հետ և գնում։

Վարդենիսի շտաբի ներկայացուցիչների հավաստմամբ՝ պոկողը «Գոմեշ» մականվամբ Մարատն է, Ակունք գյուղի բնակիչ։ Նա այն նույն Գոմեշ Մարատն է, ով Գեղարքունիք այցի ժամանակ գառ է մորթել իր հայրենի Վարդենիսը ադրբեջանական զինուժի սանձարձակությունների պլացդարմի վերածած Նիկոլի ոտքերի տակ։

Փաստորեն, երբ հայրենավաճառ Նիկոլի՝ Հայաստանի դեմ ուղղված գործողությունների պատճառով թշնամին տառացիորեն երեկ կրակահերթի տակ պահելով Վարդենիսի Կութ գյուղի հովվին՝ առևանգել է գյուղի նախիրը, երբ բանակի կազմալուծման պայմաններում Վարդենիսի սահմանապահ դարձած գյուղերի ազգաբնակչությունը հայտնվել է թշնամու ուղիղ նշանառության տակ և ապրում է ամենօրյա ահ ու սարսափի մեջ, երբ թշնամին օրեր առաջ առանց այլևայլության հերթական անգամ գերեվարեց հայ զինվորներին, երբ թուրքը ամեն րոպե կարող է մտնել նաև հենց իր՝ Գոմեշ Մարատի տուն և բռնաբարել կանանց, Գոմեշ Մարատը շարունակում է իր ստոր ու հանցավոր արարքներով «զարդարել» սեփական դավաճանական նկարագիրը։

Հ.Գ. «Հայաստան» դաշինքի Վարդենիսի շտաբից հայտնեցին, որ դիմելու են ոստիկանություն և հետամուտ լինելու, որպեսզի Գոմեշ Մարատը պատժվի օրենքի ողջ խստությամբ։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։