Թշնամին մեր ինքնիշխան տարածքում ամրապնդում է դիրքը, մեր զինվորներին ծաղրում, առևանգում են. Միքայել Մինասյան

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը տելեգրամի իր էջում գրառում է արել և կից տեսանյութ հրապարակել:

«Ավելի քան 20 օր Հայաստանի ինքնիշխան տարածքը բռնազավթված է թշնամական զորքերի կողմից։ Թշնամին մեր ինքնիշխան տարածքում ամրապնդում է դիրքերը։ Մեր զինվորականներին ծաղրում են։ Մեր զինվորներին սպանում և առևանգում են։ Այս ամենը, ընդգծում եմ, տեղի է ունենում Հայաստանի ինքնիշխան տարածքում։

Գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնակատարը, միևնույն ժամանակ, կապիկություններ է անում նախընտրական հանդիպումների ժամանակ։ Սրանք հստակ նախանշված առաջնահերթություններ են՝ սպառնալիքներն ու կապիկություններն օկուպացիայից ավելի կարևոր են։ Ընդդիմության նկատմամբ բացահայտ ագրեսիան ավելի կարևոր է, քան առևանգված զինծառայողները։ Արդյունաբերական մասշտաբների հասնող ամբոխի ստրկամտությունն ավելի կարևոր է, քան սահմանամերձ շրջաններում մարդու իրավունքների խախտումները։

Տեսե՛ք և մի՛ մոռացեք մեր նորագույն պատմությունը: Ամոթի ու խայտառակության պատմությունը»։

Տեսանյութը՝ այստեղ։