Մարզային ոստիկանապետերի փոփոխություններ. վերադասավորումները սկսված են

Այսօր՝ հունիսի 4-ին, ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը հրամաններ է ստորագրել: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Վ. Ղազարյանի հրամանով Վահան Ազգաշյանը ազատվել է ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետի պաշտոնից և ուղարկվել է ոստիկանության կադրերի ռեզերվ: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Տիգրան Կարապետյանը ազատվել է ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի պաշտոնից և Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով նշանակվել է ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ:

Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով Գևորգ Ազիզյանը ազատվել է ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության պետի պաշտոնից և ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով նշանակվել է ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Ալիկ Հակոբյանը նշանակվել է ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության պետ: