Փաշինյանը ճիշտ էր, երբ ասում էր, որ ինքը ամեն գնով պետք է հասնի իշխանության

Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, երբ ասում էր, որ ինքը ամեն գնով պետք է հասնի իշխանության։ Ես սխալվեցի, կարծելով, որ նրա համար թանկ է ՀՀ յուրաքանչյուր անձի կյանքը։ Ես կարիք ունեի անձնապես համոզվելու, թե էս մարդը կարմիր գիծ ունի՞, թե չունի, և ես շատ կարճ ժամանակում համոզվեցի, որ նա ճիշտ է, և որ նա պատրաստ է գնալ մինչև վերջ, իսկ այդ վերջը ինձ համար շատ վատ էր թվում…

Մեջբերում ՀՀ երրորդ Նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանի հարցազրույցից:

Այո, նախագահը ճիշտ էր, երբ այդ մարդու մեջ տեսավ այն սատանային, որն անցավ ու շարունակում է անցնել հազարավոր մեր զոհված տղաների դիակների վրայով։

Հ.Գ. դավաճա՛ն կապիտուլյա՛նտ, գիտեիր հեշտ է երկիր ղեկավարելը, խոստումներ էիր տալիս մեր ժողովրդին, հիմա հասկանում ես, որ սա խմբագրի գործ չէ, քո խելքի բանը չէ, քո տեղը չէ, և դու անզոր ես, ու ժողովուրդը հունիսի 20-ին քեզ ընդմիշտ գցելու է պատմության աղբարկղը:

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից